Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին Երևանում կայանալիք «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական գիտաժողովին առնչվող մանրամասները:

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները միջմասնագիտական համագործակցություն» թեմայով համատեղ գիտաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նշել է, որ հոգեբուժության ոլորտում հրատապ դարձած մի շարք հարցեր կարտացոլվեն երկօրյա գիտաժողովի ընթացքում:

Պասկալ Մարիոտին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված են Հայաստանով: Նա նշել է, որ չնայած որոշ ոլորտային խնդիրներին, Հայաստանում կան բժշկական կազմակերպություններ, որտեղ կիրառվում են ժամանակակից բոլոր մեթոդները հիվանդությունների բուժման համար:

Նա պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակում իրականացնելու մանկական և դեռահասների հոգեբուժության ոլորտում, հավելելով, որ գիտաժողովը կազմակերպվում է հենց մասնագետների վերապատրաստման և գիտելիքների հարստացման նպատակով:

 «Հայաստանի առողջապահության համակարգի կարևոր ոլորտներից է հոգեբուժությունը, և մենք պատրաստակամ ենք ոլորտում փոփոխություններ իրականացնելու` բարելավելով ծառայությունների հասանելիությունը և որակը», - ասել է նախարարի տեղակալը, ընդգծելով, որ ֆրանսիացի գործընկերների հետ այս ոլորտում համագործակցությունը փորձի փոխանակման լայն հնարավորություն է:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ Ֆրանսիայի կառավարության կողմից մեր երկրին աջակցելու համար և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը հետագայում կշարունակվի նաև մյուս ոլորտներում:

Նշենք, որ Լիոնի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության ծավալման համար, այդ թվում` 2016 թվականին առողջապահության նախարարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում հոգեբուժության բնագավառում ծավալվել է համագործակցություն Վինաթյե հոգեկան առողջության կենտրոնի հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ